ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հունաստանից ՀՀ է ժամանել հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)

Հունաստանից ՀՀ է ժամանել հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
 
՛՛Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար:
 
Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Մանրամասները՝ տեսանյութում.
 

  • Կիսվել: