երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչը Սալոնիկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչը Սալոնիկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Պաշտոնյան ծաղկեպսակ է տեղադրել անհայտ զինվորի հուշարձանին՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով. ՛՛Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները միմյանց  կապված են նաև երկու ցեղասպանություններով` Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտիկ և փոքրասիական հույների ցեղասպանությամբ՛՛:

 

 

  • Կիսվել: