ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հուլիսի 6-ի՝ մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում

Հուլիսի 6-ի՝ մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00, իսկ մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել՝ ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն:  

Միաժամանակ, հայտնում ենք, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00՛՛:

 

  • Կիսվել: