հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
ԳԹԿ-ն հրապարակել է 2026–2027 ուստարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները

ԳԹԿ-ն հրապարակել է 2026–2027 ուստարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2026–2027 ուսումնական տարվա պետական ավարտական քննությունների ուղեցույցները, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ուղեցույցները ներառում են պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ համապատասխան առարկաների քննությունների բովանդակության, պահանջների և նախապատրաստման շրջանակի վերաբերյալ։

Քննություններին նախապատրաստվելիս անհրաժեշտ է առաջնորդվել ԳԹԿ-ի կողմից հրապարակված համապատասխան ուղեցույցներով, որոնք բխում են գործող առարկայական չափորոշիչներից և ուսումնական ծրագրերից և սահմանում են քննության նախապատրաստման համար անհրաժեշտ բովանդակության շրջանակը։

Հատկապես «Կենսաբանություն», «Քիմիա» և «Հայաստանի պատմություն» առարկաների դեպքում, որոնց համար ավագ դպրոցի համապատասխան դասարանների նոր դասագրքերը դեռևս հասանելի չեն, անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցներում ներկայացված ուսումնական նյութերի և առաջարկվող աղբյուրների շրջանակով։

Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://escs.gov.am/guide:

 

  • Կիսվել: