երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հրշեջ-փրկարարները մարել են Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

  • Կիսվել: