երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհները

Մայիսի 5-ից 8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում և Արարատի մարզի Մրգավան գյուղում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 6 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

  • Կիսվել: