շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհը մարելիս երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է. Ցոլակյան

Հրդեհը մարելիս երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է. Ցոլակյան

Այսօր «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում բռնկված հրդեհը մարելիս երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է։ Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի վայրում լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ հրշեջներին տեղափոխել են հիվանդանոց։ 

Նշենք, որ այսօր ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ,  երկու ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Ինչպես պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։38-ին։

Նշենք նաև, որ այրվել են երկու շինությունների տանիքների (յուրաքանչյուրը՝ 1300 քմ) կառուցատարրերը՝ 300 քմ և 100 քմ, ինչպես նաև՝ 1000 քմ խոտածածկ տարածք։

 

 

  • Կիսվել: