հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հրդեհ՝ Զաքյան փողոցի շենքերից մեկում

Հրդեհ՝ Զաքյան փողոցի շենքերից մեկում

Հունիսի 14-ին, ժամը 20։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող շենքի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 21։22-ին:

  • Կիսվել: