շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ՝ Վանաձորի գերեզմանատներից մեկի մոտակա սարալանջին. մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Հրդեհ՝ Վանաձորի գերեզմանատներից մեկի մոտակա սարալանջին. մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Հունվարի 7-ին, ժամը 15։13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտո­տնակների մոտակայքում գտնվող գերեզմանատանը հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գերեզմանատան մոտակա սարալանջին այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ և կա մոտ 30 ծխացող կոճղ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։58-ին։ Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից, որոնց կողմից իրականացվում է հերթա­պահություն։

  • Կիսվել: