ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրդեհ՝ Սարատովկա գյուղի տներից մեկում

Հրդեհ՝ Սարատովկա գյուղի տներից մեկում

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 11-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17։42-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ), երկու ննջասենյակների առաստաղները (մոտ 50 քմ) և ննջասենյակներից մեկի գույքը:

 

  • Կիսվել: