ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Նորաբաց գյուղում

Հրդեհ Նորաբաց գյուղում

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 9-ին, ժամը 17:16-ին ահազանգ է ստացել, որ Նորաբաց գյուղում այրվում է տան տանիք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ), խորդանոցը (8 քմ) և մասամբ՝ լոգարանի առաստաղը (3 քմ)։

  • Կիսվել: