շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հրդեհ Կոտայքում. այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը

Հրդեհ Կոտայքում. այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը

Փետրվարի 27-ին, ժամը 12։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայք գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

  • Կիսվել: