Վիկտոր Յանուկովիչի զինակիցը մինչեւ սպանվելը եղել է Ուկրաինայում. «Украинская правда»
«Украинская правда»-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի զինակիցը համարվող իրավաբան Անդրեյ Պորտնովը Իսպանիայում սպանվելուց մի քանի օր առաջ եղել է Ուկրաինայում եւ հանդիպել թոփ-պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են իրավապահ մարմինների աշխատանքի համար։
Երեք զրուցակիցներ իրավապահ մարմիններում տեղեկացրել են, որ Պորտնովը Ուկրաինայում է եղել մայիսի 17-18-ին։
Աղբյուրների տվյալներով՝ Պորտնովը, մասնավորապես, հանդիպել է թոփ-պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են իրավապահ մարմինների աշխատանքի համար։
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովին սպանել են Մադրիդում։