շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ուկրաինան աշխատում է Զելենսկի–Պուտին հանդիպման ուղղությամբ. Սիբիհա

Ուկրաինան աշխատում է Զելենսկի–Պուտին հանդիպման ուղղությամբ. Սիբիհա

Ուկրաինայի ԱԳՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ուղղությամբ` հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։ Նա նշել է, որ Կիևին անհրաժեշտ է ԱՄՆ-ի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի խաղաղության ջանքերը: Հանդիպումը Թուրքիայում շարունակելու համար նախապայմաններ չեն կարող լինել: Այնտեղ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և գործընթացն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանը իրեն կտրամադրի անվերապահ զինադադարի իր տեսլականը։ Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։ Երրորդ կետը Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպման վերաբերյալ աշխատանքն է։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան տեսնո՞ւմ է Վատիկանը որպես խաղաղության բանակցությունների վայր, ԱԳ նախարարն ասել է, որ Ուկրաինան դեռ շահագրգռված է Վատիկանում հրադադարի շուրջ բանակցությունների հարցով Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնելու հարցում:

  • Կիսվել: