շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Տուլայի մարզի ձեռնարկության վրա. վնասվել է թթվային տարա

Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Տուլայի մարզի ձեռնարկության վրա. վնասվել է թթվային տարա

ՌԴ Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի ձեռնարկության վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով օդում վնասակար նյութերի խտության գերազանցում չկա: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Դմիտրի Միլյաևը Telegram-ալիքում:
 
«Նովոմոսկովսկի ձեռնարկությունում, որն այսօր վաղ առավոտյան ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման, արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է թթվային տարայի վնասում։ Օդի նմուշները ցույց են տվել, որ ներկայում օդում վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները չեն գերազանցվում», - ասվում է հաղորդագրությունում։
Պաշտոնյայի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է։

  • Կիսվել: