հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հրդեհ՝ Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում

Հրդեհ՝ Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում

Հունվարի 9-ին, ժամը 16։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են Ռուստամյան փողոցի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերը (60 քմ) և մյուս տան տանիքի փայտյա եզրագիծը (11 գմ)։

 

  • Կիսվել: