շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում

Հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում

Այսօր` հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում:Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում, հակտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհը բռնկվել է տանիքից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: