կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Հրդեհ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. մասամբ այրվել է բրիկետների գործարանի տանիքը

Հրդեհ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. մասամբ այրվել է բրիկետների գործարանի տանիքը

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 14-ին, ժամը 19:45-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Աղավնատուն գյուղի փայտածուխի բրիկետների գործարանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հարավային 4-րդ փողոցում գտնվող բրիկետների գործարանի տանիքում (400 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 21:30-ին: Մասամբ այրվել է գործարանի տանիքը (200 քմ) և ածուխի հումք (5 խմ):

 

  • Կիսվել: