կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Արարատյան փողոցում գտնվող պահեստային տարածքում

Հրդեհ Արարատյան փողոցում գտնվող պահեստային տարածքում

Մարտի 24-ին՝ ժամը 05։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում այրվում է կահույքի արտադրամաս։
 
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի թիվ 90/9Ա հասցեում գտնվող պահեստային տարածքում (2000 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։07-ին, մարվել՝ 07։40-ին։
 
Պահեստային հատվածում այրվել են ներքնակի կուտակած հումք (սպունգ) և հաստոց (5 հատ), ջերմահարվել՝ առաստաղը։
 
Տուժածներ չկան։

 

  • Կիսվել: