ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Օգոստոսի 12-ին, ժամը 17։49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 231 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Արմեն Կ․-ի (ծնված 1979 թ.) դին:

  • Կիսվել: