շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանում 35-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում 35-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 6-ին Աթենքի փողոցի և Հրազդանի կիրճի հատման վայրում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Կ․-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Սարգիս Ի․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արսեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Հարություն Պողոսյանը։

  • Կիսվել: