կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գողացած մեքենայով վթարի էր ենթարկվել

Գողացած մեքենայով վթարի էր ենթարկվել

Նոյեմբերի 14-ի ժամը 16.20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արշակունյաց պողոտայում կայանված իր «ԳԱԶ 31029»-ը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Արագածոտնի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան առևանգել է 56-ամյա մի տղամարդ, ինչից հետո Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն:

Երևանի 57-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժին, ապա ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: