երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրապարակվել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրը և մասնակիցների ցանկը

Հրապարակվել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանության օրը և մասնակիցների ցանկը

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Վիճակահանության անցկացման վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը հրապարակվել է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://minurban.am/storage/Bnakaranayin%20tsragrer/Griboyedovi%2048%202rd%20pul/59-%D4%B1.pdf): Հրամանով հաստատվել է նաև վիճակահանության մասնակիցների ցուցակը և վիճակահանության գործընթացը կազմակերպող աշխատանքային խմբի կազմը:

Այսպիսով՝ Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի երկրորդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունն անցկացվելու է առցանց եղանակով հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 19:00 ն: Ըստ անհրաժեշտության՝ կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված խաղարկության ավարտը:

Ծրագրի մասնակիցները վիճակահանությանը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջերում (www.facebook.com/qaghshin և www.facebook.com/komitaspark):

Տեղեկացնենք, որ վիճակահանությամբ բաշխվելու է 339 բնակարան, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ 9 բնակարան առանց վիճակահանության արդեն հատկացվել է հանրային այն ծառայողներին, որոնց ընտանիքի անդամը զոհվել է 2020թ. 44-օրյա պատերազմում:

Ուշադրությո՛ւն, բնակարանների վիճակահանության հերթականությունը կանխորոշված չէ. այն որոշվելու է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնուրույն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրարերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: Ծրագրի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը զետեղված է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում (www.minurban.am/hy/hanrayinbn) և www.statemultiapartment.am հարթակում, հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

  • Կիսվել: