Զորակոչիկի հետագա ծառայությունը ո՞ր դեպքերում կարող է որոշվել առանց վիճակահանության. պարզաբանում է Արեն Սարգսյանը
Թեև վիճակահանությունը պարտադիր է օրենքով, սակայն կան դեպքեր, երբ զորակոչիկի հետագա ծառայությանը կարող է նախորոշվել առանց վիճակահանության, մասնավորապես՝ երբ եղբոր ծառայությունը չի գերազանցում 17 ամիսը, կարող է զորակոչվել նույն զորամաս: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված են հատուկ մասնագիտաակն ստորաբաժանումներում ծառայության անցնելու կարգերը:
Սարգսյանը նշեց, որ ՊՆ-ն միշտ հայտարարում է այդ մրցույթների մասին, տեղադրում պաշտոնական տեղեկագրերում, եւ դա բաց ու թափանցիկ գործընթաց է: