երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող՝ ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքված և վերլուծված երկրատարածական տվյալները:
 
Ատլասում առկա է ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկտվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից՝ հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

  • Կիսվել: