երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
«Հրապարակ». Չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի

«Հրապարակ». Չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ու դատախազի բողոքների քննությունը եւ մտավ խորհրդակցական սենյակ։ «Ծառուկյանն ամեն մի կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Սա վկայում է նրա պատշաճ վարքագծի մասին, իսկ կալանավորում կիրառում են ոչ պատշաճ վարքագծի դեպքում, հետեւաբար, թե՛ թաքնվելու, թե՛ խոչընդոտելու հանգամանքը բացառվում է։ Մի հոդվածով, որը նախատեսում է տուգանք, ցանկանում են քաղաքական գործչին ազատությունից զրկել»,- ասել է Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Չկա որեւէ մեկը, որ ասի, թե Ծառուկյանը հրահանգել է, որ ընտրակաշառք բաժանվի։ Ի՞նչ է ասել Ծառուկյանը Վազգեն Պողոսյանին՝ ընտրական ծախսերի համար կարող եք դիմել շտաբ։ Բայց ընտրական ծախսերը նորմալ հասկացություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: