շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է

«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։

  • Կիսվել: