ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12.2 կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 12.2 կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+000-կմ 53+200 հատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

12.2 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Կանիաշիր, Սադունց բնակավայրերի մոտով։

Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում և այլն։

Նորոգումն իրականացնում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն։

  • Կիսվել: