շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիվանդացության ցուցանիշով մոտենում ենք վառվող կարմիր գոտուն․ Ռոմելա Աբովյան

Հիվանդացության ցուցանիշով մոտենում ենք վառվող կարմիր գոտուն․ Ռոմելա Աբովյան

Վերջին 14 օրվա տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրվա հետ համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նշանակում է, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է. «Ցավոք ունենք մանկապատանեկան բոլոր խմբերում 1,5-1,7 անգամ դեպքերի աճ: Բացի այդ, ըստ ԵՄ չափանիշների, մենք արդեն կարմիր գոտուց անցնում ենք վառվող մարմիր գոտի: Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, կհայտնվենք վառվող կարմիր գոտում: Հիվանդացությունը բարձր է բոլոր մարզերում, հիվանդութոյւնը երիտասարդացել է եւ ավելի շատ թիրախավորված են 30-50 տարեկան մարդիկ: ԲՆաեւ ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հիվանդանոցի կարիք եւ հիմա ստանում են բուժում»,-ասաց նա:

  • Կիսվել: