ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հիմնանորոգվում է Բերդիկ և Այգեստան բնակավայրերը միմյանց կապող ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Բերդիկ և Այգեստան բնակավայրերը միմյանց կապող ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-2-31, /Տ-2-30/ - Բերդիկ - /Հ-9/ (Այգեստան) ավտոճանապարհի կմ0+000-կմ2+100 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Տեղական նշանակության 2.1կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Բերդիկ և Այգեստան բնակավայրերը։ Մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ էր։

Շինարարական աշխատանքները կատարում է «Արհովշին» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «ՀՀ պետական նախագծերի արտագերատեսչական փորձաքննություն» ՍՊԸ-ն։

Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, պայմանագրային արժեքն է մոտ 360 մլն դրամ։

Կապալառուի կողմից իրականացվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, մեկնարկել է ասֆալտապատումը, նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա աշնանը:

  • Կիսվել: