հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հիմա փորձաքննություն է ընթանում, քանի որ որոշակի կեղծիքներ են եղել․ դրանից հետո քաղաքացիներին կտրամադրվեն սեփականության ակտերը

Հիմա փորձաքննություն է ընթանում, քանի որ որոշակի կեղծիքներ են եղել․ դրանից հետո քաղաքացիներին կտրամադրվեն սեփականության ակտերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա են արել  Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները։  

Նրանք պահանջել են, որպեսզի Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունի իրենց։ Հարցն այն է, որ կառավարությունը 1990-ականներին օգտագործման համար հող է հատկացրել նրանց, բայց հիմա սեփականության վկայականի տրամադրման հետ կապված խնդիրներ են առաջացել։

 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանն էլ բնակիչներին տեղեկացրեց, որ քաղաքապետը 3-4 մարդու իր մոտ է հրավիրում։

«Վարչական շրջանում գույքագրվել են այն հողերը, որոնք պետական գրանցման չեն գնացել։ Հիմա փորձաքննություն է ընթանում, քանի որ նաև որոշակի կեղծիքներ են եղել գրանցման ակտերի հետ կապված։ Փորձաքննությունից հետո քաղաքացիներին կտրամադրեն սեփականության ակտերը։ Նրանցից այդ տարածքները խլելու մտավախությունները սին են, նման մտադրություն չկա»,–ասաց Կատվալյանը։

Նրա խոսքով` Հաղթանակ թաղամասի բնակիչները պետք է պետության կողմից տրամադրված ակտերի բնօրինակները ներկայացենն իրենց, որպեսզի փորձաքննության ենթարկեն դրանց։ Այս պահին 130-ից 42 բնակիչ է ակտեր ներկայացրել։

Ավելի ուշ բողոքի ակցիա անողներից մի քանիսը բարձրացել են քաղաքապետի մոտ։

  • Կիսվել: