շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հիմա հաստատված նախագիծ չկա, այս պահին չկա շինարարություն. Դումանյանը՝ Հիսուսի արձանը տեղադրելու՝ Ծառուկյանի նախագծի մասին

Հիմա հաստատված նախագիծ չկա, այս պահին չկա շինարարություն. Դումանյանը՝ Հիսուսի արձանը տեղադրելու՝ Ծառուկյանի նախագծի մասին

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից օրերս հրապարակված՝ Հատիս լեռան վրա կառուցվելիք Քրիստոսի արձան-համալիրի անիմացիոն տեսանյութին։

Պատասխանելով հարցին, թե Հիմնադրամն արդեն դիմե՞լ է ԿԳՄՍՆ՝ թույլտվություն ստանալու համար՝ Դումանյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Որեւէ խնդիր չենք տեսնում։ Մակետ են հրապարակել, լավ են արել, ինչո՞ւմն է խնդիրը։ Մենք չենք դրա համահեղինակը։ Համացանցում ինչ-որ ռոլիկներ դնելու համար ի՞նչ թույլտվություն, ռոլիկի թույլտվությո՞ւն եք ուզում։ Ժամանակի վատնում է։ Հիմա հաստատված նախագիծ չկա։ Այս պահին չկա շինարարություն՛՛:

 

  • Կիսվել: