չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ-ում մեկնարկել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և «Մատենայի» համատեղ ծրագիրը

ՀՀ-ում մեկնարկել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի և «Մատենայի» համատեղ ծրագիրը

Հայաստան են ժամանել Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի՝ բիզնես ղեկավարների համար նախատեսված ծրագրի մասնակիցները, որոնք կմասնակցեն «Մատենայի» կազմակերպած մասնագիտական դասընթացներին և գործնական այցերին։

Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, ըստ «Financial Times»-ի, աշխարհի լավագույն 10 բիզնես դպրոցներից մեկն է բիզնես ղեկավարների կրթության բնագավառում:

Ծրագրի միջազգային մասնակիցներին ողջունեց «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, այնուհետև կարճ դասախոսությամբ ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև առավելությունները ներդրումների և բիզնեսի համար:

Դասերի ընթացքում կուսումնասիրվեն ղեկավարման գործիքներն ու դրանց կիրառելիությունը, բիզնեսի մշակութային կողմնորոշման, գործարքների կնքման, առաջնորդության և հաղորդակցման ոճերի առանձնահատկությունները, լիազորությունների պատվիրակման ժամանակակից մեթոդները և այլն։ Այսպիսով, մասնակիցները կբացահայտեն ժամանակակից բիզնեսի, տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային հարուստ փորձը։

Լսարանային դասընթացներից բացի նախատեսված են նաև այցեր Հայաստանյան առաջատար IT և արտադրական ընկերություններ:

Հայաստանի կրթական ոլորտի զարգացման համար, այսպիսով, մեկնարկել է բացառիկ իրադարձությունների շարք, որի ընթացքում Հայաստան կշարունակեն ժամանել աշխարհի լավագույն բիզնես դպրոցների մասնագետները՝ «Մատենայի» հետ իրականացնելով համատեղ ծրագրեր։

 

  • Կիսվել: