ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է. Սահակյան

ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է. Սահակյան

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը վատթարացել է, վերջին 14 օրվա ընթացքում դեպքերը կրկնապատկվել են, այսօր 1371 դեպք է գրանցվել: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ հիմնական պատճառը հակահամաճարակային կանոնների չպահպանումն ու զգոնության թուլացումն է:

Սահակյանը հիշեցրեց երեք հիմնական կանոնները՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում և ձեռքերի հաճախակի ախտահանում:

  • Կիսվել: