ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվածները համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի և ոստիկանական ամենաթողության դեմ ցույցերին (տեսանյութ)

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքվածները համերաշխություն են հայտնել ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի և ոստիկանական ամենաթողության դեմ ցույցերին (տեսանյութ)

Մի խումբ մարդիկ՝ հայաստանցիներ, ամերիկահայեր և ամերիկացիներ, այսօր՝ ժամը 16։30-ին, հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ համերաշխություն հայտնելու Միացիալ նահանգներում համակարգային ռասիզմի և ոստիկանական ամենաթողության դեմ մասայական ցույցերին, գրում է epress.am-ը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում չորս սպիտակ ոստիկանների կողմից սպանվել է աֆրոամերիկացի, 46-ամյա Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Շովինը, ծունկը դրել էր Ֆլոյդի կոկորդին և սեղմել գետնին 8 րոպե 46 վայրկյան, վերջին 2 րոպե 53 վայրկանում Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը։ Դեպքը տեսանկարահանել են ականատես անցորդները, որոնց սթափվելու կոչերին ոստիկանները շարունակել են մնալ անհաղորդ։ Ոստիկանների պնդումներին հակառակ, տեսանյութերում երևում է, որ Ֆլոյդը դիմադրություն ցույց չի տվել, իսկ գետնին գամված կրկնել է միայն «ես խեղդվում եմ»։

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, Մինեսոտայում խաղաղ ցույցեր են սկսվել։ Զանգվածային ցույցեր են բռնկվել նաև ԱՄՆ այլ քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Ատլանտայում, Վաշինգտոնում, Լուիզիանայում։

 

  • Կիսվել: