չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղարին Իրանի հետ գործարքի կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղարին Իրանի հետ գործարքի կապակցությամբ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան G7-ի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և շնորհավորել նրան Իրանի հետ գործարքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այսուհետ Վաշինգտոնը կվերսկսի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը:

Սիբիհան հավելել է, որ Ռուբիոյի հետ քննարկել է խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները:

Ավելի վաղ Սիբիհան հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը կարող է ակտիվացնել խաղաղ ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:

  • Կիսվել: