ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սևան, Գավառ, Մարտունի, Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սևան, Գավառ, Մարտունի, Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

 

  • Կիսվել: