Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը կոչել իր անունով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուց իրենց վերահսկողության ներքո է, ուստի արժե մտածել նեղուցն իր անունով կոչելու մասին:
«Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։
Հիմա, երբ Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, գուցե մենք այն վերանվանենք Թրամփի նեղո՞ւց»,-գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։



