չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ շուկայում միս վաճառելու համար Արցախում ևս պիտի սպանդանոցներ կառուցվեն. վարչապետ

ՀՀ շուկայում միս վաճառելու համար Արցախում ևս պիտի սպանդանոցներ կառուցվեն. վարչապետ

ԱԺ նիստի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչպես պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և արդյոք Արցախում համայնքապետարաններն իրավունք ունե՞ն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել:

Փաշինյանը նշեց, որ առաջինը պետք է հիշել` հուլիսի 1-ից հետո այս թեմայով խոսակցություն պետք է լինի: «Մեր շուկայում հուլիսի 1-ից հետո այլևս 5-րդ ձև կոչվող սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու: Եթե ուզում են հայաստանյան շուկայում իրենց միսը վաճառվի, ապա Արցախի Հանրապետությունն էլ խնդիրն արդեն հայելային ձևով պետք է կարգավորի»,- ասաց նա և, պատասխանելով համայնքներում սպանդանոցներ կառուցելու հարցին, նշեց, որ համայնքները տնտեսական գործունեություն ծավալել չեն կարող:

Վարչապետը ներկայացրեց, որ փետրվարի 6-ին Կառավարության նիստում կանդրադառնան և կընդլայնեն ֆինանսական հնարավորությունները: Նա նաև նշեց, որ որոշման մեջ ինչպես սպանդանոցների կառուցման հարցն է, այնպես էլ՝ կենդանիների  տեղափոխմանը:

Վարչապետը անդրադարձավ նաև այն թեմային, որ օրինակ` դժգոհություններ կան այն հարցի շուրջ, որ սպանդ իրականացնողը գումար պետք է վերցնի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման գործելաոճը հիմա էլ է առկա: Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանում ասֆալտի վրա միս վաճառելու պրակտիկան պետք է բացառվի, սա այլընտրանք չունի:

Նշենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

  • Կիսվել: