հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 19-25-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 19-20-ը և 25-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին,
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Գյումրի քաղաքում՝ հուլիսի 21-ին։

Հրազդան քաղաքում՝ հուլիսի 21-22-ը։

  • Կիսվել: