ՀՀ Ոստիկանությունում պարգևատրումները կազմել են 8 մլրդ 817 մլն 400 հազար դրամ
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը։
Այսպես, ՀՀ ոստիկանության ծառայողներին 2019թ. յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվել և վճարվել է ամսական պարգևատրում՝ 7,9 մլրդ. դրամ ընդհանուր գումարով:
Բացի այդ, ՀՀ ոստիկանության ծառայողները 2019թ. տարեվերջին պարգևատրվել են նաև աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 917,4 մլն. դրամ ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ` պարգևատրումները կազմել են 8 մլրդ 817 մլն 400 հազար դրամ։