երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է):

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հրազդանի, Ծաղկաձորի, Ամասիայի և Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: