երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում

ՄԻՊ–ը ՀՀ բնակավայրերի ուղղությամբ Բաքվի հարձակման վերաբերյալ հավաքագրումներ է անում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի` Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
 
«Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է»,– նշել է ՄԻՊ–ը։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։
 
Այս պահի տեղեկությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։
 
Գրիգորյանը հայտնում է, որ փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։

  • Կիսվել: