կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առաջարկը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առաջարկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ, բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբեռնված:

  • Կիսվել: