հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանն ազատվել պաշտոնից․ Աբրահամյան

ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանն ազատվել պաշտոնից․ Աբրահամյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում եղել է նաև պաշտոնանկությունից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարՏիգրան Աբրահամյանը:

Հարցին, թե ինչով է նա զբաղված եղել, Աբրահամյանը նշել է՝ ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր. «Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանն ազատվել պաշտոնից, դա բավականին կարևոր տեղեկատվություն է»:

Բացի դրանից, Աբրահամյանի խոսքերով, մինչև հիմա պատասխան չկա այն հարցին, թե ինչու է Արցախի նախագահը հայտարարում, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել. «Դրա պատասխանը դեռևս չի հնչել: Դա լուրջ սպառնալիք է, որովհետև ԱԱԾ-ն պատասխանատու է մեր երկրի հասարակության, սահմանների անվտանգության համար: Իսկ այդ կառույցի նկատմամբ մեղադրանք է հնչեցվել»:

 

 

  • Կիսվել: