ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ դեսպանությունը դեսպան Վարուժան Ներսեսյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը

ՀՀ դեսպանությունը դեսպան Վարուժան Ներսեսյանի գլխավորությամբ մասնակցել է Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպանությունը դեսպան Վարուժան Ներսեսյանի գլխավորությամբ մասնակցեց Եվրասիական երկրների Անկախության 30-ամյակի տոնակատարությանը։

Միջոցառումը կազմակերպել էր ՄԹ խորհրդարանի «Եվրասիայի պահպանողական ընկերներ» կազմակերպության կողմից՝ Լենսդաուն ակումբում։ Ակումբի գլխավոր տնօրեն և քարտուղար Դեյվիդ Հերբերթը ջերմորեն ողջունեց միջոցառման մասնակիցներին Լենսդաունում, որտեղ նրանք ունեին առանձին տաղավարներ, որոնք ներկայացնում էին իրենց պատմությունը, մշակույթը, խոհանոցը և ազգային խորհրդանիշները:

Հայկական տաղավարում ներկայացված էին հայկական հարուստ մշակույթն ու պատմությունը, համեղ քաղցրավենիքներն ու հայկական գինին ու կոնյակը։
Մասնակից երկրներին և հյուրերին ողջունեցին Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նախարար Վենդի Մորթոնը, «Եվրասիայի պահպանողական ընկերներ» կազմակերպության նախագահ Լորդ Փիթեր Լիլլին և կազմակերպության խոսնակ տիկին Բոտա Տորե Հոփկինսոնը:

Հյուրերի շարքում էին ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար, Պահպանողական կուսակցության անդամ Թիմ Լոութոնը, ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի փոխնախագահ Մարկ Փրիթչարդը, ՄԹ խորհրդարանի այլ անդամներ, դեսպաններ և դիվանագետներ, Եվրասիական երկրների Միացյալ Թագավորության համայնքների ներկայացուցիչներ և բարեկամներ, գործարարներ։

  • Կիսվել: