Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ցույց տամ 1938 թվականի ՀՀ քարտեզը, դուք չեք տեսնի Տիգրանաշենը՝ որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյան
Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ես ցույց տամ 1938 թվականի ՀՀ քարտեզը, դուք չեք տեսնի Տիգրանաշենը՝ որպես Ադրբեջանի անկլավ, ինչպես դուք եք նշում, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«Կարող եմ նաև գրազ գալ, որ կգաք և կասեք՝ այս նույն քարտեզում Տավուշի տարածքներ կան, որոնք կոչվում են ադրբեջանական անկլավ, բայց շտապեմ հիասթափեցնել. 1932 թվականի քարտեզում ո՛չ Տավուշում ադրբեջանական անկլավներ կան, ոչ էլ Տիգրանաշենն է ադբեջանական տարածք՝ ինչպես ձեր քաղաքական առաջնորդն է նշում»։
Դավթյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ իշխող ուժը չի պաշտպանում հայ ժողովրդի պետական և ազգային շահերը։



