չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Մերցը չեղարկել է իր այցը Նյու Յորք, որտեղ պլանավորում էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին

Մերցը չեղարկել է իր այցը Նյու Յորք, որտեղ պլանավորում էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին

Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է իր այցը Նյու Յորք, որտեղ նա պլանավորում էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

Կանցլերի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված էր սեպտեմբերի 23-ին։ Սակայն սեպտեմբերի 20-ին Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում կկայանան կարևորագույն նահանգային ընտրություններ։ Մասնագետները գնահատում են, որ արդյունքները կարող են որոշել Մերցի քաղաքական ապագան։

  • Կիսվել: