երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ այցելող  օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը ՀՀ-ում իրականացվում է բացառապես ՀՀ ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում

ՀՀ այցելող  օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը ՀՀ-ում իրականացվում է բացառապես ՀՀ ԱԳՆ համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող  օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

՛՛Վերոնշյալի առնչությամբ հորդորում ենք օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչներին՝ լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնելիս առաջնորդվել և խստիվ պահպանել բացառապես ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված ընթացակարգերը, այլապես վերջիններս կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: