ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ ԱՆ տեղակալի մասնակցությամբ քննարկվել է ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը

ՀՀ ԱՆ տեղակալի մասնակցությամբ քննարկվել է ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստին։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵԱՏՄ տարածաշրջանում ներկայիս համաճարակային իրավիճակը, ինչպես նաև անդամ-պետությունների կողմից իրականացվող գործողությունները համավարակի կայունացման ուղղությամբ։

Մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի հակազդմանն ուղղված միասնական և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, պայմանավորվել իրենց հետագա անելիքների շուրջ։ Մասնավորապես՝ քննարկվել են ԵԱՏՄ քաղաքացիների պատվաստման վկայականների փոխճանաչման, միջազգային բժշկասանիտարական կանոնների ներդրման գործում համաձայնեցված մոտեցմանն ուղղված և մի շարք այլ հարցեր։

 

 

  • Կիսվել: